«Մինչեւ վերջին ուկրաինացին» տերմինը, պարզվում է, ամենեւին էլ համեմատություն չէր

Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան իջեցնելու համար։

«Ես կարող եմ հաստատել, որ այդ թեման քննարկվում է [գործընկերների հետ] բանակցություններում»,- ճեպազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։
«Սա քննարկումների մի մասն է, ինչպես մյուս թեմաները, ինչպիսիք են զենքի տրամադրումը, ռազմավարությունը, պաշտպանությունը, պատժամիջոցները, զսպումը և այլն»:
Այսինքն, «մինչեւ վերջին ուկրաինացին» տերմինը, պարզվում է, ամենեւին էլ համեմատություն չէր. պարտված եւ հեռացող, այն է` սեփական ժողովրդի վստահությունը վերջնականապես կորցրած Բայդենի վարչախմբին իրոք պետք է Ուկրաինան ամայացնել:

Share This