Մալդիվներ մեկնելը թանկ է, այսուհետ նաև՝ հեռանալը

Դեկտեմբերի 1-ից Մալդիվներից մեկնողների համար ելքի վճարը քառապատկվելու է: Այս մասին գրում է Cnntravel-ը:

Մեկնման հարկը գանձվելու է յուրաքանչյուր ուղևորի համար՝ կախված ծառայության դասից: Էկոնոմ դասի ուղևորները կվճարեն հավելյալ 50 դոլար, բիզնես դասի ուղևորները՝ 120 դոլար, իսկ մասնավոր ինքնաթիռի ուղևորները՝ 480 դոլար:

Այս հարկը գանձվում է երկրի քաղաքացի չհանդիսացող բոլոր ուղևորներից՝ անկախ տարիքից կամ թռիչքի ուղղությունից:Մալդիվյան կղզիների հարկային վարչությունը նոյեմբերին հայտարարեց հարկերի բարձրացման մասին՝ նշելով, որ այս հարկից ստացված հասույթը ուղղվելու է Վելանի միջազգային օդանավակայանի պահպանմանը:

Share This