Աշխարհում պաղպաղակի միակ խանութը, որն ստացել է Միշլենի աստղ
Թայվանի աճի՝ որպես fine dining ուղղության, դանդաղման ոչ մի նշան չի երեւում, ինչի մասին վկայում է Միշլենի վերջին ուղեվարը։ Տասը նոր հաստատություններ ստացել են 2024թ. աստղեր, ինչի արդյունքում ռեստորանների ընդհանուր թիվը, որոնք Միշլենի աստղեր ունեն, հասել է 49-ի, նշել է CNN-ը։
Բայց դրանցից մեկն աչքի է ընկնում հատկապես։ Minimal-ը Թայչժուն քաղաքում աշխարհում պաղպաղակ արտադրող առաջին եւ միակ հաստատությունն է, որը Միշլենի աստղ է ստացել։

Քաղաքային Կալիգրաֆիա Գրինվեյ զբոսայգու նրբանցքում տեղակայված հաստատությունը, նրա գորշ եւ մուգ ածխագույն սպարտայական ճակատամասը այն ավելի նմանեցնում է սկանդինավյան ոճով ճարտարապետական բյուրոյի, քան աղանդերների խանութի։ Այստեղ կա ճաշասրահ, որտեղ առաջարկվում է կերակրացանկ (յոթ ճաշատեսակներից) համտեսման համար։
«Կենտրոնանալով սառցի եւ պաղպաղակի վրա՝ ռեստորանը պատրաստում է «հմուտ» համեր եւ նյութեր ջերմաստիճանի տատանումների եւ կրեատիվ համադրումների միջոցով՝ օգտագործելով Թայվանի ինքնատիպ տեղական բաղադրիչները»,- նշվել է Minimal-ի Միշլենի ուղեվարի նկարագրման մեջ։ «Հանգամանալիորեն մտածված համեր, նրբահամություն եւ հասուն, հմուտ մեթոդներ՝ այս ամենը մեզ վրա տպավորություն թողեց եւ հասավ ավելի բարձր մակարդակի՝ Միշլենի աստղ վաստակելով»։
Minimal-ի հիմնադիր Արվին Վանը հրապուրվել է սառցով մանուկ հասակից։ «Իմ ընտանիքը երկդռնանի սառնարան ուներ ներկառուցված սառցագեներատորով։ Ես ուտում էին սառցի խորանարդիկներն ամեն օր»,- հիշում է նա։
Գայթակղված լեզվի վրա ընկնող սառցի խորանարդիկի գերիչ զգացողությամբ եւ զտված ջրի քաղցրությամբ՝ երիտասարդ Վանը սկսել է փորձարկումներ անել՝ տարբեր մթերքներ տեղադրելով սառցարանում։ Միայն տարիներ անց նա իր կիրքը վերածել է մասնագիտության։
«Աղանդերները հաճախ ռեստորանում ուտելիքի ամենակարեւոր մասը չեն»,- ասում է նա։ «Նրանք ավելի շուտ ավարտ են, երկրորդային ակտ։ Ես իսկապես միայն սառույց եմ սիրում։ Ես նույնը չեմ զգում այլ աղանդերների հարցում։ Ուստի պարզապես ցանկացել եմ սառույց պատրաստել, բայց ռեստորանի տեսակետից դա անհնար է, դուք չեք կարող պարզապես սառույցը մատուցել որպես աղանդեր ողջ տարվա ընթացքում»։
2021թ. Minimal-ը բացեց իր դռները։ Անվանումը վերաբերում է պաղպաղակի տարրերի նվազագույն քանակին՝ շաքարից մինչեւ սպիտակուցներ, որոնք ստեղծում են նրա հարթ կառուցվածքը, ինչպես նաեւ էսթետիկ ոճը։
«Մինիմալիստական դիզայնը կարող է շատ պարզ թվալ, բայց այն չափազանց բարդ է, եթե փորձեք հասկանալ այն»,- ասում է Վանը։
Առաջին հարկում գտնվում է այն պաղպաղակի խանութը, որը նախատեսված է դուրս տանելու համար, խանութն առաջարկում է վեց հիանալի համեր, որոնք մշտապես թարմացվում են։ Վերջին տարբերակներից են բիլուոչունը (կանաչ թեյի տեսակ)՝ շաքարեղեգով եւ Angelica morii կոչվող խոտով, եւ սոճու ասեղները՝ քամելիայի սերմերի յուղով եւ կանաչ թայվանյան խոտերով։
