Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավnրներ կա․ Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները:

Share This