Գեղամ Նազարյանի հարցը քննարկվելու է ֆրակցիայում, այն պետք է հանգուցալուծում ստանա. Խաչատրյան (տեսանյութ)

Գեղամ Նազարյանի՝ մանդատը վայր դնելու հարցը պետք է քննարկվի ֆրակցիայում և նոր մենք կգանք հանգուցալուծման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։

Share This