Brent նավթի գինը կայունացել է՝ մեկ բարելը 72,9 դոլար

Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը կայունացել է, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում վառելիքի պաշարների կրճատման ազդանշանների եւ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի մասին լուրերը։

Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 72,86 դոլար, ինչը 5 սենթով ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,81դոլար։

WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 2 սենթով՝ մեկ բարելը 68,79 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերն էժանացել էին 0,17 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 68,77 դոլար։

Share This