Որ մթերքն է օգնում ազատվել դաշտանային ցավերից

Գիտնականներն անց են կացրել հետազոտություններ և պարզել, թե որ մթերքը կարող է օգնել կանանց ազատվել դաշտանային ցավերից, հաղորդում է Gogetnews.info կայքը:

 

Դաշտանային ցավերն անհանգստացնում են կանանց մեծ մասին: Որպես կանոն՝ երիտասարդ տարիքում դրանք այդքան վառ արտահայտված չեն լինում, սակայն կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ: Այդ ցավերից ազատվելու համար բազմաթիվ դեղամիջոցներ կան, սակայն ցավը կարելի է մեղմացնել նաև առանց դեղորայքի:

 

Այս ոլորտի փորձագետ Լինդա Բուտը ներկայացրել է, թե որ մթերքը կօգնի ազատվել այդ ցավերից: Նրա խոսքով՝ այդ օրերին կնոջ ճաշացանկի ամենակարևոր բաղադրիչներից պետք է լինեն ավոկադոն ու կանաչեղենը: Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնց ազդեցությունը նման է ցավազրկողներ ազդեցությանը:

 

Նույն ազդեցությունն է ունենում նաև հումուսը, որի բաղադրության մեջ պարունակվում են սիսեռ, ձիթայուղ, կիտրոն և սխտոր, որոնք համարվում են իմունային համակարգի բնական «շինարարները»:

 

Օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն է ունենում նաև շագանակագույն բրինձը, որը դուրս է բերում օրգանիզմից բոլոր տոքսիններն ու կարգավորում է աղիների աշխատանքը:

 

Վերջին մթերքը, որն օգնում է մեղմացնել դաշտանային ցավերը, համարվում է սև շոկոլադը: Փորձագետները նշում են, որ էնդորֆինների և էներգիայի մակարդակի բարձրացումն օգնում է ազատվել տխրության զգացողությունից, ուստի դաշտանից մի քանի օր առաջ հարկավոր է սկսել սև շոկոլադ օգտագործել:

Share This