Բնական միջոցներ՝ արյունատար անոթները մաքրելու համար

Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար մարդուն խոլեստերին ու շաքար է հարկավոր, սակայն հաճախ մարդիկ չարաշահում են այդ տարրերով հարուստ վնասակար մթերքը՝ առանց գիտակցելու, որ ավելորդ խոլեստերինը կարող է շատ վտանգավոր լինել:

 

Հարկ է հիշել, որ սխալ սննդակարգը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա և հանգեցնում է ճարպերի կուտակման, ինչն էլ առաջին հերթին ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Արյունատար անոթների առողջությունը պահպանելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել դրանք, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել անոթներում կուտակված խոլեստերինի վահանիկներից ու վնասակար տարրերից:

 

1.      Կիտրոնով ու սխտորով բաղադրատոմս

 

Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կալիում, կալցիում, պղինձ, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում և այլ օգտակար տարրեր, իսկ սխտորն ամրապնդում է սրտանոթային համակարգը, ուստի զարմանալի չէ, որ այս համադրությունն անչափ օգտակար է օրգանիզմի համար:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        սխտորի 2 խոշոր պճեղ,

 

·        2 հատ միջին չափի կիտրոն,

 

·        1.5 լիտր եռացրած ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Սխտորները երկու մասի բաժանել, կիտրոնները կտրատել, այնուհետև լցնել դրանք տարայի մեջ և ավելացնել եռացրած ջուրը: Խառնուրդը հարկավոր է 3 օր թրմել սառնարանում, այնուհետև քամել:

 

Օգտագործման եղանակը.

 

Այս ըմպելիքն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով և արդյունավետ կերպով մաքրում է անոթները: Պարզապես հարկավոր է ընդունել այն ամեն անգամ ուտելուց առաջ (1-2 թեյի գդալ): Բուժման կուրսը տևում է 40 օր և այն հարկավոր է կրկնել տարեկան առնվազն մեկ անգամ:

 

2.      Նեխուրով ու տոմատի հյութով բաղադրատոմս

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        նեխուրի 2 ցողուն,

 

·        200 մլ թարմ քամած տոմատի հյութ,

 

·        ½ թեյի գդալ աղացած կոճապղպեղ,

 

·        50 մլ կիտրոնի հյութ,

 

·        ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղ:

 

Պատրաստման եղանակը.

 

Նեխուրը լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել սննդի ընդունման ժամերի միջև մեկական բաժակ: Դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց, սակայն հարկ է հիշել, որ ստացված խառնուրդը կարելի է խմել օրական առավելագույնը 3 բաժակ:

 

Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար, ուստի ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է աննպայման խորհրդակցել բժշկի հետ:

Share This