Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի առաջնորդները պետք է մահապատժի ենթարկվեն, և ոչ թե նրանց համար ձերբակալության օրդեր տրվի: Այս մասին հաղորդել է BBC-ն։

Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Միջազգային քրեական դատարանը Գազայի պատերազմի հետ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տվեց:

Իրանական Tasnim լրատվական գործակալության հաղորդած` իր մեկնաբանություններում Խամենեին խոստացել է, որ «թշնամին [Իսրայելը-խմբ․] չի հաղթի Գազայում և Լիբանանում»։

«Գազայում և Լիբանանում մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ»,- ասել է նա:

«Այն, ինչ արեցին սիոնիստները, ռազմական հանցագործություն է։ Նրանց համար ձերբակալության օրդեր են տվել, բայց դա բավարար չէ։ Մահապատիժ պետք է նշանակվի Նեթանյահուի նկատմամբ»,- ասել է Խամենեին։

Share This