Դեւիդ Բեքհեմը Չինաստանում հյուրանոց կբացի
Ներշնչված սիրելի Լոնդոնից, Դեւիդ Բեքհեմը կբացի իր առաջին հյուրանոցը Մակաոյում, Հոնգկոնգից 70 կմ հեռավորության վրա։ Այն կկոչվի The Londoner։ Արտաքնապես կհիշեցնի Վեսթմինստրյան պալատը, իսկ բակում կկառուցվի Բիգ Բենի ճիշտ պատճենը։ Հյուրանոցում կլինեն նաեւ չինական ու պորտուգալական ռեստորաններ, էլիտար բուտիկների թաղամաս, լոնդոնյան սրճարան, որն արդեն կբացի Բեքհեմի ընկերներից մեկ այլ ֆուտբոլիստ՝ Գորդոն Ռամզին։
