Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադային՝ ՌԴ կողմից հնարավոր հրթիռային հարձակման պատճառով նիստը չեղարկելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադային՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր հրթիռային հարձակման պատճառով նիստը չեղարկելու համար։ Նա հայտարարել է, որ անվտանգության պրոտոկոլները չեն փոխվել, հաղորդում է Noviny Ukrainy-ն։

«Երբ օդային տագնապ չկա, պետությունը, արտադրությունը, դեսպանատները, բոլորը պետք է աշխատեն նույն կերպ։ Եվ, մասնավորապես, պետք է հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվությունը ընկալել որպես տեղեկատվություն, այլ ոչ թե հանգստյան օր վերցնելու թույլտվություն։ Դա վերաբերում է բոլորին՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայից և այլ կառույցներից ու իշխանության ճյուղերից մինչև շրջանների և համայնքների պետական ​​մարմիններ»,- նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ երբ Ուկրաինայում հնչում է օդային ռմբակոծության տագնապի ազդանշանը, բոլորը գնում են ապաստարաններ, երբ ազդանշանը չի հնչում, բոլորն աշխատում են։

Նրա խոսքով՝ պատերազմում «այլ կոերպ չի լինում»:

Ուկրաինայում հայտնել են երկրի խորհրդարանին ռուսական հարվածի սպառնալիքի մասին
Share This