Լավագույն բնական միջոցները՝ հազից ազատվելու համար

Երբեմն ուժեղ հազի ժամանակ դեղորայքն անօգուտ է լինում և մարդիկ ստիպված են լինում այլ ելք փնտրել: Այդ ժամանակ շատ արդյունավետ կարող են լինել ժողովրդական բաղադրատոմսերը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն հազից արագ ազատվելու համար:

 

1.          Կաղամբի տերևի վրա լցնել եռման ջուր, այնուհետև դրա վրա անմիջապես քսել աղի ու մեղրի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) և դեռ տաք վիճակում դնել կրծքին կամ մեջքին: Վրայից հարկավոր է ծածկել պոլիէթիլենով ու տաք կտորով: Որոշ ժամանակ անց կաղամբի տերևը կարելի է դեն նետել, քանի որ խառնուրդն արդեն կներծծվի և կսկսի ազդել:

 

2.          Ուժեղ հազի ու շնչարգելության դեպքում հիանալի միջոց են խաշած կամ ձեռոցում եփված տանձերը, իսկ բարձր ջերմության դեպքում ծարավը կարելի է հագեցնել չորացրած տանձերի եփուկով: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 բաժակ մանրացրած չորացրած տանձերին ավելացնել 500 մլ ջուր, 20 րոպե եփել, այնուհետև փաթաթել տաք կտորով և թրմել 4 ժամ: Եփուկը քամել և խմել գոլ վիճակում օրական 4 անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) 100 մլ:

 

3.          2 հասած բանանը մանրացնել, ավելացնել 200 մլ տաք ջուր, եռացնել 10 րոպե, այնուհետև քամել, ավելացնել մեղր և խմել գոլ վիճակում:

 

4.          10 հատ արմավին ավելացնել 500 մլ ջուր և եփել 30 րոպե, այնուհետև քամել և խմել տաք վիճակում: Այս եփուկը հարկավոր է օգտագործել չոր հազի դեպքում: Բացի այդ, կարելի է նաև 6-7 արմավը եփել 200 մլ կաթի մեջ:

 

5.          30 գրամ չամիչը 45 րոպե թրմել եռացրած, բայց արդեն սառը ջրի մեջ, այնուհետև քամել: Չամիչը հարկավոր է ուտել քնելուց առաջ, այնուհետև խմել տաք կաթ: Այս միջոցն օգնում է նույնիսկ ուժեղ հազի դեպքում:

 

6.          Երեխաների մոտ հազը բուժելու համար կարելի է օգտագործել հետևալ բաղադրատոմսը: Մանր քերիչով մանրացնել մեկ խնձորը, մեկ սոխն ու մեկ գազարը (բաղադրիչները պետք է լինեն գրեթե նույն քաշի), այնուհետև ավելացնել 2 ճ.գ. մեղր և լավ խառնել: Երեխան այս խառնուրդը պետք է ընդունի գոլ վիճակում օրական 4-5 անգամ՝ 1 թ.գ.:

 

7.          2 ճ.գ. քերիչով մանրացրած խնձորը, 2 ճ.գ. մեղրը և 1 ճ.գ. քերած սոխը լավ խառնել և ընդունել խառնուրդը գոլ վիճակում օրական 4-7 անգամ (մեկական թեյի գդալ):

 

8.          «Հրե» կաթ հազի դեմ. 10 հատ սեխը կտրատել (խորանարդաձև), 1 գլուխ սխտորը մանրացնել, այնուհետև ավելացնել 500 մլ կաթ և եփել մինչև բաղադրիչները փափկեն: Խառնուրդին ավելացնել անանուխ և լորենու մեղը, մեկ ժամ թրմել և քամել: Խմել օրական մի քանի անգամ` 1 ճ.գ.:

Share This