Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը

Գերագույն Ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը։ Պատգամավորներին զգուշացվել է կառավարական թաղամասին ռուսական հարվածի հավանական սպառնալիքի մասին, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։

Պատգամավորներին զգուշացրել են սահմանափակել իրենց և իրենց ընտանիքների ներկայությունը կառավարության թաղամասում։

Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերին։

Share This