Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և IRI-ի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այդ մասին https://Ambion.news/-ին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։

Սթիվեն Նիքսը վերահաստատել է Ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։

Share This