Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում

Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝ հավելվածի պրեմիում տարբերակին միանալու հնարավորությամբ։

RBC-ի փոխանցմամբ, օգտատերերին ուղարկված ակտիվ հղումը տանում է դեպի վնասակար կայք։ Հղմանը սեղմելիս  կոտրվում է օգտատիրոջ հաշիվը կամ  հեռախոսը։ Ընդ որում «նվերը» կարող է ուղարկվել ոչ միայն  անծանոթ հաշվից։

Մասնագետները խորհուրդ են տալիս մուտք չգործել  ֆիշինգ կայքեր, չսեղմել անծանոթ հղումների վրա, չներբեռնել չարամիտ ծրագրեր:

Share This