Սելֆի անելիս տուրիստը զոհվել է

Ֆրանսիացի տուրիստը զոհվել է Թաիլանդում Նամիանգ-2 ջրվեժից ներքեւ ընկնելու հետեւանքով, երբ փորձել է սելֆի անել։ Դեպքը տեղի է ունեցել Սամուի կղզում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, 33-ամյա տղամարդը փորձել է սելֆի անել ջրվեժի ֆոնին, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու գահավիժել։ Տուրիստի դիակը մի քանի ժամ փորձել են դուրս բերել։ Նշենք, որ այս տարվա հուլիսին նույն վայրում զոհվել էր իսպանացի տուրիստ, կրկին սելֆի անելու պատճառով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )