Ինչպես է վերաբերում Գյումրին Մելի պատմություններին

Տեղեկացրել էինք, որ օրերս 3 հոգուց բաղկացած քաղաքացիների խումբը կիրակնօրյա պատարագի ժամանակ աղմուկ-աղաղակ էր բարձրացրել Սուրբ Զորավոր եկեղեցում, մինչև, ի վերջո, հավատացյալներն ու քահանեներին հաջողվել էր խմբին դուրս հրավիրել եկեղեցուց։ Սրբ․ Զորավորի Վաչե սարկավագը մեզ հետ զրույցում հերքել էր, թե նման բան դեպք է տեղի ունեցել, բայց եկեղեցու մոտ գետինն ավլող Նարինեն հաստատել էր։
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեղեկացել է, որ դա արել են 57-ամյա Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանը, որոնք նաև թքել են պատարագը մատուցող հոգևորականների վրա։ Նրան այս կնոջ անուն-ազգանունը ծանոթ է թվացել, որոնել է համացանցում և պարզել, որ սա այն խումբն է, որ 2016-17 թվականներին, երբ ստեղծվել էր հայ-ադրբեջանական այսպես կոչված՝ Խաղաղության հարթակը, աղերսում էին իրենց փրկել Հայաստանից և ապաստան տալ Ադրբեջանում։ Նրանց տեսաուղերձն էլ տեղադրվել էր ադրբեջանական կայքերում։
«Հրապարակի» հետ զրույցում Գագիկ Համբարյանն ասաց․«Այդ կինը հիմա կոնկրետ պայքարում է կաթողիկոսի դեմ։ Այսինքն՝ ինչ է ստացվում․ 2-3 տարի առաջ պայքարում էր Հայաստանի իշխանությունների դեմ, հակարցախյան, հակահայկական ելույթներով էր հանդես գալիս, գիտեք ամեն դեպքում, եթե Հայաստանի քաղաքացին խնդիրներ ունի ՀՀ իշխանությունների հետ, ինքը կարող է բոլոր երկրներին խնդրել քաղաքական ապաստան։ Բացի Ադրբեջանից ու Թուրքիայից»։Ի դեպ, երեկ Գագիկ Համբարյանը «Մել» ֆիլմի հետ կապված գրառում էր արել՝ նշելով, որ Դալուզյանի անձնական ողբերգությունը ոչ թե հալածանքներն էին, այլ այն, որ նա որակազրկվել էր դոպինգ սկանդալի մեջ հայտնվելու հետևանքով և Եվրոպայի չեմպիոնի մեդալից զրկվելուց հետո ցանկանում էր սեռափոխման վիրահատություն, որի գումարը չուներ։ Ի վերջո, թողեց գնաց Հայաստանից»
Դալուզյանի կինն ու նրա քույրերը Համբարյանի ուսանողուհներն են եղել։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է արձագանքում ավանդապաշտ Գյումրին Մել Դալուզյանի հետ կապված վերջին օրերի աղմուկին, նա ասաց․«Ոչ ոք էլ չի ողջունում, որ պարոն Փաշինյանը հատուկ միայն Մելին է ուշադրություն դարձնում՝ կեղծ պատճառաբանություններով և կեղծ օրակարգերով։ Ու ԱԺ-ի համար իր ԱԺ ամբիոնի մոտից 10 րոպեանոց ելույթը գյումրեցիների համար զամանալի էր»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )