Հայտնի են 2025 թվականի Գրեմմիի հավակնորդները. Բեյոնսեն գլխավորում է ցուցակը
Հայտնի են դարձել 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերը։ Առաջատարը Բեյոնսեն է, ով այս տարի 11 անվանակարգով և իր ողջ կարիերայի ընթացքում 99 անվանակարգով դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ առաջադրված արտիստը։
Երգչուհին առաջադրված է իր քանթրի ոճի Cowboy Carter ալբոմի և ալբոմի մի քանի երգերի համար։ Տարվա ալբոմ անվանակարգում ներառված են Թեյլոր Սվիֆթի The Tortured Poets Department, Բիլի Այլիշի Hit Me Hard and Soft, Charli XCX-ի Brat, Սաբրինս Քարփենթերի Short n’ Sweet, Ջեյքոբ Քոլիերի Djesse Vol. 4-ը, Անդրեի New Blue Sun եւ Չապել Ռոանի 3000 և Rise and Fall of a Midwest Princess ալբոմները:
«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում ներառված են Ռոանն ու Քարփենթերը, ինչպես նաև Բենսոն Բունը, Դոեչին, Խրուանգբինը, Ռեյը, Շաբուսին և Թեդի Սվիմսը:
Անվանակարգերի ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ։
