Բայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև պաշտոնաթողությունը կարող է կտրուկ գործողությունների դիմել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։

Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։

«Բայդենը և նրա վարչակազմը դեռ մնում են իշխանության ղեկին, թեև ավանդական «կաղ բադի» դիրքում։

«2016-ի դեկտեմբերին Բարաք Օբաման նույն իրավիճակում գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրման՝  ներառյալ մեր 35 դիվանագետների արտաքսումը։ Նույնը կարելի է ակնկալել նաև հիմա, հատկապես Ուկրաինայում»,-բացատրեց փորձագետը։

 

 

Թարգմ․ Ժաննա Պողոսյան

Share This