Ալերգիայի բուժման պարզ մեթոդ ակտիվացրած ածուխով

Օգտագործվող հաբերի քանակությունը կախված է մադու մարմնի զանգվածից՝ 1 հաբը 10 կգ զանգվածի համար: Հաբի օգտագործման ամենաօպտիմալ մեթոդը, որը օգտագործվում է շատերի կողմից, դա չափաքանակի կեսը առավոտյան քաղցած ժամանակ, իսկ մյուս կեսը` քնելուց առաջ օգտագործելն է: Օրվա ընթացքում   օգտագործվող  հաբերի հանրագումարը կազմում  է 6-8 հատ (նախատեսված 60-80 կգ զանգվածի համար):

Այսինքն հաբերի ընդունման մեթոդը խիստ անհատական է: Օգտագործելուց առաջ ակտիվացված ածուխը հարկավոր է  ծամել և ոչ թե ամբողջությամբ կուլ տալ: Այն կլանելուց հետո հարկավոր է խմել կես կամ 1 բաժակ ջուր: Ածուխը այդ ընթացքում բավականին լավ  «պատում» է նաև բերանի խոռոչը: Դրական ազդեցություն է թողնում քիմքային նշագեղձերի ու քթըմպանի վրա: Այսինքն դա թույլ է տալիս ազատվել և ալերգիայից և  բերանում բորբոքային պրոցեսներից:

Ակտիվացված ածուխի ընդունումից հետո հարկավոր է  ողողել բերանը, հակառակ դեպքում այն կարող է մգացնել ատամնները:

Բուժման մեկ կուրսը տևում է 1 ամիս:
Տարեկան հարկավոր է իրականացնել նվազագույնը 2 իսկ առավելագույնը 4 բուժման կուրս:

Խորհուրդ չի տրվում բուժման կուրսը ընդատել, քանի որ կարող եք ձեռք բերել ալերգիայի կայուն ռեցիդիվ և ստիպված լինեք ամեն ինչ նորից սկսել:

 

Հաշվի առեք, որ ածուխը օրգանիզմից դուրս է բերում նաև օգտակար նյութերը և քանի որ բուժման կուրսը երկարատև է, այդ ընթացքում հարկավոր է  օրգանիզմը սնուցել վիտամիններով:

 

Ծաղիկներից ու փոշուց ալերգիայի դեպքում, խորհուրդ է տրվում  բուժման կուրսը  սկսել ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը և հունիս–օգոստոս ամիսներին:

Այդ կերպ հնարավոր կլինի ազատվել անգամ ցրտի նկատմաբ  ալերգիայից, որը շատ դժվար է բուժվում:

Share This