Բնական թուրմեր՝ բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու և շնչառությունը թարմացնելու համար
Բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու և շնչառությունը թարմացնելու համար գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք շատ ավելի անվնաս են, քան շուկայական քիմիական միջոցները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ժողովրդական միջոցներից երկուսը:
Անչափ արդյունավետ կարող է լինել կաղամբի հյութը: Անհրաժեշտ է կաղամբի հյութը խառնել եռացրած ջրին՝ 1:1 հարաբերակցությամբ և ստացված լուծույթով օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան ողողել բերանի խոռոչը:
Բերանի խոռոչի տհաճ հոտից կարելի է ազատվել նաև սև հաղարջի տերևների թուրմի օգնությամբ: Հարկավոր է երկու ճաշի գդալ թարմ տերևները մանրացնել, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել, մինչև ջուրը սառի: Այնուհետև թուրմը հարկավոր է քամել և օգտագործել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան բերանի խոռոչը ողողելու համար:
