Բուժիչ օշարակ, որը կօգնի ազատվել շնչառական համակարգի բոլոր խնդիրներից
Հազը, կոկորդի ցավն ու խորխի կուտակումը բավական տհաճ ախտանշաններ են, որոնցից ազատվելը երբեմն շատ դժվար է լինում: Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք օգնում են դուրս բերել կուտակված լորձն ու բուժել հազը, սակայն կա նաև շատ ավելի արդյունավետ բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև բացարձակապես անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մեկը, որը շնչառական համակարգի հիվանդությունների բուժման լավագույն միջոցն է: Այս բուժիչ օշարակի հիմնական բաղադրիչը սխտորն է, որը դարեր ի վեր մարդկությունը գործածում է առողջական ամենատարբեր խնդիրներից ազատվելու համար:
Այս բանջարեղենն օժտված է հզոր հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկություններով: Այն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, իսկ դրանում պարունակվող ալիցինն օժտված է ավելի բարձր հակաբիոտիկային ակտիվությամբ, քան պենիցիլինը:
Սխտորի օշարակը շատ հարմար է շնչառական համակարգի հիվանդությունների մեծ մասի, այդ թվում նաև կոկորդի ցավի, հազի, ասթմայի, քրոնիկ բրոնխաբորբի, դժվարացած շնչառության և այլ խնդիրների բուժման համար: Այն կօգնի բնական ճանապարհով ազատվել լորձից ու խորխից՝ խթանելով ապաքինման գործընթացը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 4-5 գլուխ սխտոր,
· 1 բաժակ ջուր,
· ¼ բաժակ խնձորի քացախ,
· ½ բաժակ մեղր:
Պատրաստման եղանակը.
Օշարակը պատրաստելու համար նախ հարկավոր է մաքրել սխտորն ու պճեղները բաժանել երկու մասի, այնուհետև բոլոր բաղադրիչները խառնել, թրմել ամբողջ գիշեր, իսկ առավտյան քամել և պահել որևէ հով տեղում:
Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել, յուրաքանչյուր 4 ժամը մեկ մեկական թեյի գդալ: Բուժումը հարկավոր է շարունակել մինչև հիվանդության բոլոր ախտանշաններն անհետանան:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
