Աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը սատկել է
Կասիուս մականունով կոկորդիլոսը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ սողուն, սատկել է:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ենթադրվում էր, որ նա ավելի քան 110 տարեկան էր: Նշվում է, որ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող Կասիուսը հոկտեմբերի 15-ից վատառողջ էր:
