Սա Ռուսաստանի խաղերն է. Սասուն Միքայելյան

Երկրապահը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու մեկին գոռալ՝ դավաճան, որ իմանան Երկրապահը հզոր կառույց է»,- հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը;

Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն իր գործն է անում և միշտ էլ եղել է իշխանության կողքին:

«Եթե Երկրապահը այսօր փորձի  ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ինչպես եղավ 1915-ին: Նույն ներքաղաքական իրավիճակն էր, նույն արտաքին մարտահրավերներն են այսօր»,- Հայտարարեց ԵԿՄ նախագահը:

Անդրադառնալով ընդդիմությանը Միքայելյանն ասաց. «Սա Ռուսաստանի խաղերն է և այսօր Վրաստանի ընտրություններում, որ ռուսական թևն անցավ, մենք դեռ շատ անելիքներ ունենք և շատ մարտահրավերների պետք է սպասենք, որոնց պետք է կարողանանք դիմակայել»:

Նրա խոսքով տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավարում է գնում և պետք է կարողանանք խելոք լինել և այս վիճակից դուրս գալ:

«Գոնե մենք ունենանք 29 743 քկմ տարածքը որպես անկախ պետություն: Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել և այլն»,- հայտարարեց Միքայելյանը և շարունակեց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից, բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական պահերով, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»։

Share This