Հարբած կինը կատակով իր սիրելիին փակել է ճամպրուկի մեջ, և նա շնչահեղձ է եղել

Ֆլորիդայի բնակիչ կինը փակել է իր ընկերոջը ճամպրուկի մեջ և թողել է խեղդվի ճամպրուկի ներսում: Նրանք հարբած վիճակում «պախկվոցի» են խաղացել: Այժմ՝ դեպքից 4 տարի անց կնոջը սպանության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է NBC News-ը:

Սառա Բունը Orange County-ի ժյուրիի կողմից մեղավոր է ճանաչվել 2020 թվականի փետրվարին Խորխե Տորես կրտսերի մահվան մեջ, ըստ դատարանի արձանագրությունների:

Տորեսը մահացած է հայտնաբերվել իրենց Winter Park-ի բնակարանում այն ​​բանից հետո, երբ Բունն ասել է, որ թաքցրել է նրան ճամպրուկի մեջ՝ «պախկվոցի» խաղի ժամանակ, ասվում է Օրենջ շրջանի շերիֆի գրասենյակի այն ժամանակվա հաղորդագրության մեջ: Բունն ասել է, որ խաղն իրեն ծիծաղելի է թվացել, և որ իրենք ալկոհոլ են խմել:

Կինը նշել է, որ բարձրացել է վերև և կորցրել է գիտակցությունը, և երբ ուշքի է եկել, հայտնաբերել է, որ Տորեսը դեռ ճամպրուկի մեջ է: Երբ նա բացել է ճարմանդը, Տորեսն այլևս չէր արձագանքում: Բունը ցուցմունք է տվել դատավարության ժամանակ՝ ասելով, որ երկուսն էլ խմել են իրենց բնակարանից դուրս, և երբ րանք ներս են մտել, ենթադրել է, որ պատրաստվում են քնելու, բայց Տորեսը, իբր, տեղավորվել է մեծ ճամպրուկի մեջ:

Նա հայտարարել է, որ «մի փոքր տեղափոխել է ճամպրուկը», մինչ Տորեսը դեռ ճամպրուկում էր:

«Մենք կատակեցինք և ծիծաղեցինք այդ առիթով», – ասել է նա:

Share This