Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած արդյունավետ ըմպելիք, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից

Կտավատի սերմերն անչափ օգտակար են առողջության համար: Դրանք հարուստ են հանքանյութերով, սննդարար նյութերով, մանրաթելերով ու ճարպաթթուներով, որոնք կարող են կենսական նշանակություն ունենալ մարսողության համակարգի ճիշտ աշխատանքի համար:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կտավատի սերմերով պատրաստված մի անչափ արդյունավետ ըմպելիք, որն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակի նվազման, ինչի շնորհիվ նվազում է նաև ուտելու ցանկությունը: Բացի այդ, այն օգնում է նաև ամբողջությամբ մաքրել աղիները և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 

Այս պարզ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ: Այն շատ արդյունավետ է ու պարունակում է միայն բնական բաղադրիչներ, ուստի ոչ մի դեպքում չի վնասում առողջությանը:

 

Բաղադրությունը.

 

·        3 ճաշի գդալ կտավատի սերմեր,

 

·        1 լիտր եռացրած ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է երեկոյան 3 ճաշի գդալ կտավատի սերմերը լցնել թերմոսի կամ կափարիչ ունեցող որևէ այլ տարրայի մեջ, ավելացնել եռացող ջուր և թողնել ամբողջ գիշեր թրմվի: Առավոտյան ըմպելիքը պատրաստ կլինի օգտագործման:

 

Օգտագործման եղանակը.

 

Հարկավոր է այս արդյունավետ ըմպելիքից վերցնել 3-4 բաժակ և ընդունել ամեն անգամ ուտելուց առաջ: Բուժման կուրսը տևում է 10 օր, որից հետո հարկավոր է 10 օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը:

Share This