Շուրթերի խորը պիլինգ. երեք արդյունավետ միջոց տնային պայմաններում շուրթերը խնամելու համար
Մարմնի և դեմքի մաշկի մասին հոգ տանելիս մարդիկ հաճախ մոռանում են, որ հարկավոր է ազատվել նաև մարմնի այլ հատվածների կոշտացած մաշկից: Օրինակ՝ շատերը մոռանում են խնամել նաև շուրթերի նուրբ մաշկը:
Մասնագիտացված սրահներում կոսմետոլոգները սովորաբար առաջարկում են կատարել նաև շուրթերի մաշկի պիլինգ, մինչդեռ այդ պրոցեդուրաները կարելի է կատարել նաև տնային պայմաններում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ, հասանելի և արդյունավետ միջոց շուրթերի մաշկի պիլինգի համար:
1. Շաքարակալած մեղր. մասնագիտացված սրահներում շուրթերի պիլինգի համար սովորաբար օգտագործվում է շաքարակալած մեղր՝ ուստի կարելի է կիրառել այս մեթոդը նաև տնային պայմաններում: Հարկավոր է մեղրը քսել շուրթերին, մեկ րոպե մերսել, այնուհետև լվացվել և ողողել բերանի խոռոչը գոլ ջրով:
2. Ավելացնել սուրճ. շատ արդյունավետ է նաև աղացած սուրճը, որի մանր մասնիկները կօգնեն ազատվել մաշկի կոշտացած ու մահացած բջիջներից, կդարձնեն շուրթերն ավելի նուրբ ու ձիգ:
3. Ավելացնել ձիթապտղի յուղ. շուրթերը սնուցելու հիանալի միջոց է ձիթայուղը: Այն ոչ միայն սնուցում է մաշկը, այլև դարձնում է շուրթերն ավելի վառ, փափուկ ու գրավիչ:
