Անչափ արդյունավետ սննդակարգ 30-ն անց անձանց համար
Տարիքի հետ ավելորդ կիլոգրամներից ազատվելն ավելի ու ավելի դժվար է լինում, սակայն սննդաբանները մշակել են մի յուրահատուկ դիետա, որի օգնությամբ 30-ն անց մարդիկ կարող են շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքը՝ առանց առողջությանը վնաս հասցնելու և մեծ ջանքեր գործադրելու:
Այս դիետան կազմելիս մասնագետները հաշվի են առել այդ տարքի մարդկանց օրգանիզմի առանձնահատկություններն ու կարիքները: Սննդակարգը նախատեսված է 2 շաբաթվա համար, իսկ դրանում ներառված մթերքն ապահովում է օրգանիզմը բոլոր կարևոր վիտամիններով ու հանքանյութերով:
Նաև հարկ է հիշել, որ այս դիետայի ընթացքում անհրաժեշտ է օրական առնվազն 10 բաժակ ջուր խմել: Այս սննդակարգի դեպքում կարելի է առանց սահմանափակումների ուտել կանաչ բանջարեղեն, իսկ մրգերը մի փոքր սահմանափակել (օրական 4 բաժին):
Սննդակարգը.
Նախաճաշին՝ 125 գրամ կաթնաշոռ, բանջարեղենային աղցան, մի կտոր հաց, թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):
Լանչին՝ 1-2 հատ որևէ միրգ ու կանաչ բանջարեղեն (քաղցր պղպեղ, վարունգ):
Ճաշին՝ անյուղ բանջարեղենային ապուր, մածնաբրդոշ, ճակնդեղով ապուր, հնդկահավի միս կամ տավարի անյուղ միս: Շաբաթական երկու անգամ հարկավոր է ուտել առանց յուղի պատրաստված լյարդ: Որպես խավարտ հարկավոր է ուտել 3 ճ.գ. կանաչ ոլոռ և բանջարեղենային աղցան:
Հետճաշիկին՝ 1-2 հատ որևէ միրգ ու մի բաժակ ոչ քաղցր յոգուրտ:
Ընթրիքին՝ 1-2 կտոր սև հաց, բանջարեղենային աղցան (1 թ.գ. բուսայուղով), կաթնաշոռ:
