«Սա ի՛մ մրցման դաշտն էր»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Թուրանի ձայն» մրցույթում իր մասնակցության մասին

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է «Թուրանի ձայն» երգի միջազգային մրցույթում իր մասնակցության վերաբերյալ քննադատություններին։

Մելքոնյանը, մասնավորապես, գրել է․

«Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի համար: Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա հաղթել ու ծածանել եռագույնը:

Հատուկ «խելացիների» համար.

Սա երգի միջազգային մրցույթ էր, որտեղ 19 երկիր էր մասնակցում:

Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»:
Ի դեպ երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր՝ ով էլ հանձնեց ինձ մրցանակը:

Սա բացառապես արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանի որ պրոֆեսիոնալ մասնագետներ էին աշխատում:

Շնորհակալ եմ Ձեզ ադեկվադ ու ճիշտ գնահատականի համար:

Ինչպես միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»:

Share This