Եռօրյա արդյունավետ սննդակարգ կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար
Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ դիետաներ, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում ազատվել զգալի ավելորդ քաշից շատ կարճ ժամանակահատվածում: Նման դեպքերում օգնության են հասնում «էքսպրես» դիետաները, որոնք բավական խիստ են, սակայն թույլ են տալիս հասնել հիանալի արդյունքի ընդամենը մի քանի օրում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ մի կարճատև դիետա, որի շնորհիվ կարելի է ընդամենը երեք օրում ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից: Այս դիետայի առանձնահատկություններից է սննդակարգի բավական ցածր կալորիականությունը (օրական մոտ 900 կկալ): Օրվա ընթացքում մարդը սնվում է հինգ անգամ, սակայն հիմնական մթերքն օգտագործում է լանչին ու ճաշին: Ավելին՝ այս սննդակարգը բացառում է ընթրիքը, ինչի հետևանքով դրան հետևելը կարող է բավական բարդ լինել: Նման դեպքերում քաղցի զգացումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես մաքուր չգազավորված ջուր խմել:
Սննդակարգը.
Առաջին օրվա սննդակարգը.
Առաջին նախաճաշին՝ 1 բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի), 1 կտոր սև հաց, 2 ճաշի գդալ գետնանուշի մածուկ կամ որևէ մուրաբա:
Երկրորդ նախաճաշին՝ ½ թուրինջ:
Լանչին՝ 1-2 կտոր խաշած կամ շոգեխաշած ձուկ, 1 կտոր հաց, 4 հատ ամսաբողկ:
Ճաշին՝ 100 գրամ խաշած կամ ջեռոցում պատրաստված հավի միս (առանց կաշվի և յուղի), 1 բաժակ խաշած կանաչ ոլոռ, 100 գրամ խաշած ճակնդեղ, 1 հատ հացիկ (хлебец) :
Քնելուց առաջ՝ 1 հատ ոչ մեծ խնձոր:
Երկրորդ օրվա սննդակարգը.
Առաջին նախաճաշին՝ 1 բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի), 1 կտոր հաց, 1 հատ հավկիթ:
Երկրորդ նախաճաշին՝ 1 հատ բանան:
Լանչին՝ 1 բաժակ հատիկավոր կաթնաշոռ համեմված սամիթով, 4 հատ ամսաբողկ, 5 հատ կրեկեր:
Ճաշին՝ 2 հատ նրբերշիկ, 100 գրամ խաշած բրոկոլի, 50 գրամ խաշած գազար, 1 հատ հացիկ:
Քնելուց առաջ՝ մի բաժակ կանաչ թեյ և 2 հատ սալորաչիր:
Երրորդ օրվա սննդակարգը.
Առաջին նախաճաշին՝ 1 բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի), 1 կտոր պինդ պանիր, 5 հատ կրեկեր:
Երկրորդ նախաճաշին՝ 1 հատ ոչ մեծ խնձոր:
Լանչին՝ 1 հատ հավկիթ, 1 հատ վարունգ, 4 հատ ամսաբողկ, 1 կտոր հաց:
Ճաշին՝ 200 գրամ թյունոս կամ հավի միս, 100 գրամ խաշած ճակնդեղ, 100 գրամ խաշած ծաղկակաղամբ, 1 հատ հացիկ:
Քնելուց առաջ՝ ½ ոչ մեծ սեխ կամ փոքրիկ խնձոր:
Այս դիետան անչափ արդյունավետ է և օգնում է կարճ ժամանակահատվածում հասնել հիանալի արդյունքի, սակայն հարկ է հիշել, որ հետագայում նախկին սննդակարգին վերադառնալու և անառողջ կենսակերպ վարելու դեպքում կորցրած կիլոգրամները շատ արագ կվերականգնվեն: Արդյունքը պահպանելու և քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել սննդակարգը, հրաժարվել անառողջ սննդից ու վատ սովորություններից, վարել առողջ կենսակերպ ու լինել ֆիզիկապես ակտիվ:
