Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. Պուտին

Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում BRICS գագաթնաժողովի «Outreach»/BRICS+ ձևաչափի առաջին լիագումար նիստում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

Խոսելով աշխարհում զինված հակամարտությունների մասին՝ նա հատկապես ընդգծել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Պուտինը նշել է, որ Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

ՌԴ նախագահն ընդգծել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման կարևորությունը Պաղեստին պետության ստեղծման միջոցով։

Share This