Երկու բուսական թեյ գլխացավերն առանց դեղամիջոցների մեղմելու համար
Գլխացավերն ամենատարածված խնդիրներից են, որոնց ամեն օր բախվում են միլիոնավոր մարդիկ: Գլխացավը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով և կարող է լինել անգամ տարբեր հիվանդությունների մասին հուշող ախտանշան, ուստի այն մեղմելուց առաջ նախ հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառը: Սակայն անկախ գլխացավի պատճառից մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել տհաճ զգացողություններից՝ ընդունելով ցավազրկող դեղամիջոցներ:
Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ ցավազրկողներն անարդյունավետ են լինում կամ պարզապես ձեռքի տակ չեն լինում, ուստի մարդն ստիպված է լինում փնտրել ցավը մեղմելու այլընտրանքային տարբերակ: Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական միջոցները, որոնք փորձված են, պարզ ու հասանելի:
Aif.ru կայքը ներկայացրել է երկու բնական թուրմի բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել գլխացավն առանց դեղորայքի:
Սրոհունդի (зверобой) թուրմ
1 ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, բույսին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է խմել որպես թեյ:
Երիցուկի թուրմ
1 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թողնել 15 րոպե թրմվի: Ստացված թուրմին ավելացնել 1-2 շերտ թարմ կիտրոն և խմել որպես թեյ:
