Աբու Դաբիում կհայտնվի աշխարհի երկրորդ Սֆերան
Աշխարհի երկրորդ Սֆերան կհայտնվի Աբու Դաբիում։ Եզակի գնդաձեւ կառուցվածքը համահունչ է ԱՄԷ-ի մայրաքաղաքի զբոսաշրջության 2030 թ-ի ռազմավարությանը, որի նպատակն է «վերածել Աբու Դաբին մշակույթի եւ նորարարության կենսունակ կենտրոնի»,-ասում է Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության դեպարտամենտի նախագահ Մոհամեդ Խալիֆա Ալ Մուբարաքը:
«Ունենալով այսպիսի համաշխարհային նախագծեր, ինչպիսին Sphere-ն է, մենք ոչ միայն բարձրացնում ենք աշխարհում մեր հեղինակությունը, այլեւ նոր չափանիշներ ենք սահմանում խորը փորձառությունների եւ մշակութային առաջարկների մեջ»,-ասում է Ալ Մուբարաքը:
Հայտարարությունը չի ներառում մանրամասներ նախագծի ճշգրիտ վայրի մասին, սակայն ասվում է, որ այն կլինի Լաս Վեգասի՝ 20,000 նստատեղ ունեցող սֆերայի մասշտաբով: Այն բացվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ միջազգային ռոք աստղերի մի շարք համերգներով։
Լաս Վեգասի՝ 112 մետր բարձրությամբ եւ 157 մետր լայնությամբ կառույցը համարվում է աշխարհի ամենամեծ գնդաձեւ շինությունը։ Ներսից այն պարծենում է աշխարհի ամենաբարձր LED էկրանով: Իսկ դրա արտաքին տեսքը պարունակում է 1,2 միլիոն հոկեյի ցուպիկի չափի LED-եր, որոնք կարող են ծրագրավորվել զանգվածային մասշտաբով դինամիկ պատկերներ լուսարձակելու համար:
Վեգասում Sphere-ի արժեքը 2,3 միլիարդ դոլար է։
