«Հեզբոլլահը» հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել 60 զինվոր

Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով՝ 4 իսրայելցի զինվոր է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը, հաղորդոմ են միջազգային ԶԼՄ-ները:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ 7 զինվոր լրջորեն վիրավորվել է բազայի վրա հարձակման հետևանքով, որը գտնվում է Հայֆայից հարավ գտնվող Բինյամին Գիվատ Ադա գյուղում։

Ընթրիքի ժամանակ անօդաչու թռչող սարքը ընկել է ռազմաբազայի ճաշարանի առաստաղին։ Հարձակումից առաջ օդային հարվածի ազդանշանը չի հնչել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կուսումնասիրի դրա պատճառները:

Share This