«ATSPINDIS» միջազգային փառատոնում Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի

ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Նարինե Գրիգորյանի ներկայացմամբ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը:

Այս մասին հայնում են «Արմմոնո» փառատոնից։

Բեմադրիչն ու դերակատարը  Նարինե Գրիգորյանն է։

Share This