Ջրի ազգային խորհուրդը լուծվարվեց․ ԱԺ-ն ընդունել է համապատասխան օրենքը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 100 կողմ ձայնով:

Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )