Արկտիկական ցուրտ օդային զանգվածները կհասնեն Սև ծով

Հաջորդ շաբաթ  Եվրոպայի արևելյան հատվածում սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժում։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։Դրանք կհասնեն Սև ծով։

Հիշեցնենք, որ կենտրոնի կանխատեսումների համաձայն, Երևանում հոկտեմբերի 15-16-ին`  գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Share This