Համեղ ու օգտակար թուրմ լյարդի բորբոքումը բուժելու և օրգանի աշխատանքը խթանելու համար
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա հետ կապված ցանկացած խնդիր անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Այս օրգանի ամենատարածված ախտաբանություններից մեկը բորբոքումն է, որը կարող է բազմաթիվ տհաճ զգացողություններ առաջացնել: Լյարդի բորբոքման ամենատարածված ախտանշաններն են.
մկանային ցավերը,
լյարդի հատվածում տհաճ զգացողությունները,
փսխումը կամ գլխապտույտները,
մեզի կամ կղանքի գույնի փոփոխությունները,
մաշկի գույնի փոփոխությունները (դեղնավուն երանգը):
Նշված ախտանշանների առկայության դեպքում մարդիկ հաճախ են անհանգստանում ու խուճապի մատնվում, սակայն կա մի պարզ ու արդյունավետ բնական միջոց, որը կօգնի հեշտությամբ ազատվել բորբոքումից:
Գոյություն ունեն որոշակի բույսեր, որոնք շատ օգտակար են լյարդի համար, ուստի դրանց գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել: Նման բույսերի շարքին են դասվում.
Կաթնափուշի սերմերը. սա ամենահայտնի դեղաբույսերից է: ԱՅն պարունակում է բաղադրիչներ, որոնք կարգավորում ու խթանում են լյարդի ու լեղապարկի աշխատանքը:
Խատուտիկի արմատը. այս արմատը հիանալի միզամուղ, մաքրող ու հակաբորբոքային միջոց է:
Կանաչ թեյն ու անանուխի տերևները. հիանալի բաղադրիչներ են ցանկացած բուժիչ միջոցի համար:
Քեմոնի սերմերը. այս հզոր սերմերը խթանում են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների արտադրությունը, իսկ այս միացություններն անհրաժեշտ են ճիշտ մարսողության ու սննդարար նյութերի յուրացման համար:
Քաղցրարմատը. բնական հակաբորբոքային միջոց է, որը պաշտպանում է լյարդը:
Այս բույսերը կարելի է կիրառել լյարդի բորբոքումից և մի շարք այլ խնդիրներից ազատվելու համար: Հարկավոր է դրանք հավասար քանակությամբ խառնել, այնուհետև ստացված խառնուրդից 2 ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 լիտր եռման ջուր և թրմել 30-40 րոպե: Օրվա ընթացքում կարելի է խմել մինչև 4 բաժակ թուրմ՝ ավելացնելով մեղր կամ մեղրախոտ:
Եթե նշված դեղաբույսերը ոչ բոլորն են առկա, ապա կարելի է խառնուրդը պատրաստել 2-3 բույսով կամ առհասարակ օգտագործել միայն մեկը: Ցանկության դեպքում թուրմին կարելի է նաև կիտրոնի հյութ ավելացնել, որը նույնպես հիանալի հակաբորբոքային ու մաքրող միջոց է, ինչպես նաև հզոր հակաօքսիդանտ:
