Կազինոյում գրեթե ողջ գումարը կորցրած կինը, տուն վերադառնալիս վիճակախաղով շահել է 50.000 դոլար

Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակչուհին, որը զանգահարել էր իր ընտանիքին՝ ասելու, որ կազինոյում կորցրել է իր գրեթե ողջ գումարը, ստիպված է եղել հետ զանգել՝ հայտնելու, որ Մերիլենդի վիճակախաղում 50․000 դոլար է շահել, գրում է UPI-ն։

Կինը պատմել է Մերիլենդ նահանգի վիճակախաղի ներկայացուցիչներին, որ այցելել է կազինո, որտեղ չի կարողացել գումար շահել: Կազինոյից դուրս գալուց առաջ նա զանգահարել է իր ընտանիքին և ասել, որ իր բախտը չի բերել:

Կինը պատմել է, որ կազինոյից հեռանալուց հետո կանգ է առել Հանովերի Arundel Mills Exxon կայարանում և որոշել իր փոքրիկ շահումն օգտագործել վիճակախաղի տոմս գնելու համար։ Արդյունքում վիճակախաղի տոմսը  նրան 50.000 դոլարի շահում է բերել։

Կինն ասել է, որ ստիպված է եղել երկրորդ անգամ զանգահարել իր ընտանիքին՝ ասելու, որ բախտն իրեն վերջապես ժպտացել է: Հաղթողն ասել է, որ իր մրցանակային գումարը կօգտագործի հաշիվները վճարելու, բարեգործությանը նվիրաբերելու և ապագայի համար խնայողությունների նպատակով:

Share This