Ինչու՞ պետք է մարդիկ ամեն օր ձու ուտեն
Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ և հակաօքսիդանտներ:
Մեր օրգանիզմն արտադրում է մոտավորապես 11 ճարպաթթու, որոնք անհրաժեշտ են առողջությանը, իսկ ձուն պարունակում է՝ ավելի քան 9, որոնք նույնպես չափազանց անհրաժեշտ են:
Այսպես, գիտնականները պնդում են, որ այս 9 ամինաթթուներից մեկի պակասության դեպքում՝ թափվում են մազերը, շուտ ենք հոգնում, կորցնում ենք մկանային զանգվածը, ընկնում է իմունային համակարգը:
Ձեզ ենք ներկայացնում ձվի մի քանի օգտակար հատկանիշներ, որոնք կստիպեն ձեզ ամեն օր ձու ուտել:
Օրական 1-2 ձու կերեք. Սա կլավացնի իմունային համակարգը: Ձուն պարունակում է սելեն, որը պահպանում է իմունային համակարգը, պայքարում է ինֆեկցիաների դեմ և կարգավորում է վահանագեղձի հորմոնները:
