Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ընտանիքում այսօր սգո օր է

Գոհար Ավետիսյանի ընտանիքում այսօր տխուր օր է․ տարիներ առաջ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է իր հարազատ եղբորը։ Հայտնի դիմահարդարը չի մասնավորեցրել՝ երբ և ինչ հանգամանքներում է մահացել եղբայրը։ Բայց նրա գրառումից պարզ է դառնում՝ եթե այդ դժբախտ պատահարը չլիներ, ապա Գոհարի եղբայրը այսօր կլիներ 35 տարեկան։

