ԱԺ նախագահը կկարողանա արդյոք մասնակցել ԱԱԽ նիստերին․ քննարկվում է համապատասխան օրինագիծը
Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան։ Նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն առաջարկել է է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին: Վերջինիս հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրվել է քննարկման։ Պատգամավոր Կարապետյանը կարծում է, որ իր առաջարկած փոփոխությունները ուղղված են խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ պայմանավորված ԱԺ դերի բարձրացմանը և կարևորության ընդգծմանը: Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետությունն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, և պետք է կարողանա հավուր պատշաճի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել բոլոր ասպեկտներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, և առաջարկներ ներկայացնելու օրակարգի ու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ:
