Հորդանանում և Իսրայելում օդային հաղորդակցությունը դադարեցվել է

Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցրել է օդային հաղորդակցությունը։

Իսրայելի բանակի ռադիոն իր հերթին հայտնել է, որ Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրանական հարձակումը շարունակվում է և մարդկանց կոչ է արել մնալ ռմբապաստարաններում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իսրայելի տարածքի վրա Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակման մասին։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։

Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներ Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը։

Share This