Հայաստանում ուկրաինական դեսպանատանը Հայաստանի իշխանափոխության փաստով մի փոքր շատ ոգեւորված են
Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը նախազգուշացրել է ՀՀ քաղաքացիներին չայցելել Ղրիմ։ Ըստ դեսպանատան տարածած հայտարարության, ՀՀ քաղաքացիները, եթե ցանկանում են այցելել Ղրիմ, ապա դա պետք է անեն համաձայն Ուկրաինայի կառավարության հաստատած կարգի։ Հակառակ պարագայում, նրանց այցերը կդիտարկվի օրենքի խախտում եւ նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ուշագրավ է այն, որ պաշտոնական Երեւանը Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորմանը դեմ որեւէ խոսք չի ասել։ Ավելին միջազգային հարթակներում միշտ էլ գոնե իր չեզոքությամբ, չի նպաստել հակառուսական հայտարարությունների ընդունմանը։ Դժվար է հիշել, որ երբեւէ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը նման հայտարարությամբ հանդես գար նախկինում, հասկանալով որ նախ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարա-դաշնակցային են, եւ ապա, Ուկրաինան ինքը բազմաթիվ անգամներ հակահայկական հայտարարությունների է միացել, աջակցելով Ադրբեջանին, ու Ադրբեջանի կողմից պաշտպանվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Երեւանում հասկանալիորեն պաշտպանում են ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ուստի այժմ, այսպես ասած՝ նոր Հայաստանում, սա մի տեսակ չափազանց հետաքրքրական է հնչում, հատկապես որ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը լռում է։
Конец переписки
Введите сообщение…
