Իրանը «Հեզբոլլահի» առաջնորդի համար հնգօրյա սուգ կհայտարարի
Իրանում հնգօրյա համազգային սուգ է հայտարարվելու՝ կապված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մահվան հետ, հայտնում է Tasnim-ը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հնգօրյա սուգ է հայտարարել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» հաստատել է Նասրալլայի մահը։
Դիմադրության շարժումը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ Նասրալլան սպանվել է Բեյրութի հարավային Դահիյա խիտ բնակեցված արվարձանում գտնվող մի շարք բնակելի շենքերի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Թեհրանում տեղի է ունենում «Հեզբոլլահի» առաջնորդի համար զանգվածային սգո արարողություն։
