Առավոտը Բեյրութում. մինչև 300 մարդ է զոհվել

Իսրայելական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ.

Բեյրութի Դաահիայի վրա նոր հարձակումները սարսափելի ավերածությունների պատճառ են դարձել։

Իսրայելական ռազմաօդային և ռազմածովային ուժերը այժմ նոր թափով հարձակում են գործում Լիբանանի վրա:

Haaretz-ը, հղում անելով իսրայելական պաշտպանական աղբյուրներին, հայտնում է, որ, ոչ պաշտոնական գնահատականներով, Դաահիայի վրա հարձակման արդյունքում՝ զոհվել է մինչև 300 մարդ։

Share This