Որ ախտանշաններն են հուշում անոթների վնասման մասին
Մաշկային ցանը, ինչպես նաև ստորին վերջույթների այտուցվածությունն ու ցավը կարող են վկայել արյունատար անոթների քայքայման մասին։ Այս մասին Մոսկվա 24-ի հետ զրույցում ասել է սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։
Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմի բոլոր անոթները բաժանվում են երկու խմբի՝ զարկերակային ու երակային։ Զարկերակային անոթները հաճախ վնասվում են հեմոռագիկ վասկուլիտի հետևանքով, որն էլ մանր անոթների աուտոիմունային ախտահարում է։
«Եթե քայքայվում են զարկերակային տիպի անոթները, ապա կարող են նկատվել կետային արյունազեղումներ վերջույթների, պարանոցի, դեմքի, թևատակերի հատվածում։ Սա վասկուլիտի դրսևորում է»,- պարզաբանել է սրտաբանը։
Ինչ վերաբերում է երակային տիպի անոթների վնասմանը, ապա այս խնդրի մասին հուշում են ստորին վերջույթների այտուցներն ու ցավը, եզրափակել է Սերեբրյանսկին։
