Ճապոնիայում դատարանն արդարացրել է մահապատժի դատապարտված և աշխարհի ամենաերկար ժամկետով նստած բանտարկյալին
Ճապոնիայի դատարանը 1968 թվականին սպանության համար դատապարտվելուց ավելի քան կես դար անց հինգշաբթի արդարացրել է մահապատժի դատապարտված նախկին բռնցքամարտիկ Իվաո Հակամադային, որն աշխարհում մահապարտների խցում ամենաերկար ժամկետով նստած բանտարկյալն էր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Սիձուոկիի շրջանային դատարանի որոշմամբ 88-ամյա Հակամադան գործի վերանայման արդյուքներով անմեղ է ճանաչվել: Գործի վերանայման մասին որոշումն ընդունվել էր տասը տարի առաջ՝ փաստաբանների գործադրած ջանքերի շնորհիվ:
«Դատարանը ամբաստանյալին անմեղ է համարում», – հայտարարել է դատավոր Կոսի Կունիին:
Հակամադան վատառողջ է և ներկա չի եղել դատարանին, սակայն նրա 91-ամյա քույր Հիդեկոն, որը հաճախ է հանդես գալիս նրա անունից, մի քանի անգամ խոնարհվել է դատավորի առաջ։
Մինչև իր ազատ արձակումը՝ 2014 թվականի վերաքննիչ դատավարությանը սպսելիս, Խակամադան արդեն 46 տարի անցկացրել էր մահապարտների խցում՝ իր ղեկավարին, նրա կնոջը և նրանց երկու դեռահաս երեխաներին սպանելու համար ազատազրկման դատապարտվելով: Սակայն տարիների ընթացքում կեղծված ապացույցների և հարկադրված խոստովանությունների վերաբերյալ հարցեր են ծագել, ինչը դրդել է կասկածյալներին «պատանդ» դարձնող Ճապոնիայի դատական համակարգի նկատմամբ սևեռուն հասարակական և լրագրողական ուշադրություն սահմանել:
Հակամադան Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ դարձավ մահապատժի դատապարտված թվով հինգերորդ բանտարկյալը, որի գործը վերանայվել է: Նախորդ բոլոր չորս գործերը նույնպես արդարացման դատավճռով էին ավարտվել։
