Մեղրի համայնքի ղեկավարը հետևել է «Հյուսիս-հարավի» ճանապարհաշինարարական աշխատանքներին
Սեպտեմբերի 26-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն աշխատանքային ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման իրանական կապալառու՝ «Աբադ Ռահան Փարս Ինտերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սաադ Արիանա» համատեղ կազմակերպության շինհրապարակ։ Հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։ Կողմերի միջև քննարկվել են ընթացիկ ճանապարհաշինարարական աշխատանքները։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը նշել է, որ կարևորում է կողմերի համագործակցությունը, կազմակերպության նվիրումը, պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու և համայնքի կողքին լինելու, ինչպես նաև ֆինանսավորելու, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովելու համար։
