Փաշինյանը շարունակում է շոուն
Վերջին շրջանում շատացել են պաշտոնյաների ձերբակալության դեպքերը։ Այս կամ այն պաշտոնյային առաջադրվում են մեղադրանքներ, հիմնական վերագրվողը կաշառք տալու դեքպերն են։ Կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի հասկանա, որ պիտի իր շրջապատով սկսկի և հետո նոր անցնի մյուս տրամաչափի պաշտոնյաներին։
Շիրակի մարզպետի աշխատակազմից միայն 3 պաշտոնյա է ձերբակալվել, այսինքն` ստացվում է, որ մի կողմից արմատախիլ է արվում կոռուպցիան, իսկ մյուս կողմից շատանում են կոռուպցիայի դեպքերը։
Օրերս էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հովտաշենի ՔՊ-ական գյուղապետը։
Ըստ մեր տեղեկությունների` ՔՊ-ական գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Սեյրան Փիլոսյանը երկար տարիներ աշխատել է Հովտաշենի գյուղապետ, ընդ որում՝ մինչև 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները եղել է դաշնակցական, 2021թ. ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով։
Նշենք նաև, որ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Շիրակի մարզի զինվորականները Հադրութի շրջանի Հին թաղերի և Խծաբերդի հատվածում գերեվարվել էին, Սեյրան Փիլոսյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նույնիսկ ուղերձով դիմում էր Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին, որպեսզի հանդես գան նման պահանջով և ակտիվորեն մասնակցեն Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:
